երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ չեղարկվեն

Կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ չեղարկվեն

Կորոնավիրուսի նոր դեպքերի հաստատումից հետո հնարավոր է՝ չեղարկվեն Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք նախանշված են հուլիսին։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Վարակի տարածման վտանգի պատճառով հնարավոր է՝ խաղերի անցկացումը չեղարկվի կամ հետաձգվի։ Քննարկվում է նաև խաղերն այլ վայր տեղափոխելու հարցը։ Այս մասին բրիտանական պարբերականին հայտնել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաև տեղեկացրել է, որ խաղերի մեկնարկին դեռևս երեք ամիս կա, ուստի որոշումը կկայացվի իրավիճակի զարգացմանը համապատասխան:

Նշվում է, որ երջնական որոշումը պարզ կդառնա մայիսի վերջին:

  • Կիսվել: