երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

Վրացական ընդդիմությունը կփորձի երկրում անկարգություններ հրահրել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ակնհայտ է, որ արմատական ​​ընդդիմությունը հույս չունի հաղթելու ընտրություններում, նրանք պատրաստվում են ընտրություններից հետո սրել իրավիճակը։ Նրանք իրենց բառապաշարից հանել են «Եթե «Վրացական երազանքը» հաղթի» բառերը և անընդհատ ասում են՝ «Եթե «Վրացական երազանքը» կեղծի ընտրությունները»։ Ակնհայտ է, որ նրանք հերթական անգամ չեն ճանաչի ընտրությունների արդյունքները, կփորձեն հարձակում գործել պետական ​​ինստիտուտների վրա և երկրում անկարգություններ իրականացնել», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 

  • Կիսվել: