շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Կիպրոսի խնդրի լուծման դաշնային տարբերակը հեռանկար չունի. Թուրքիայի ԱԳ նախարար

Կիպրոսի խնդրի լուծման դաշնային տարբերակը հեռանկար չունի. Թուրքիայի ԱԳ նախարար

Կիպրոսի խնդրի լուծման դաշնային տարբերակը հեռանկար չունի: Այս մասին Ժնևում շարունակվող բանակցությունների համատեքստում  այսօր իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ կայացած բանակցությունների ընթացքում ինքը բացատրել է դրանց մասնակիցներին, թե ինչու է Անկարան պաշտպանում կիպրոսցի թուրքերի պահանջը, որի համաձայն՝ կղզու երկու հատվածները պետք է իրավահավասար միջազգային կարգավիճակ ունենան:

Չավուշօղլուն հավելել է. ՛՛Կիպրոսի խնդրի լուծումը պետք է հիմնվի առկա իրողությունների վրա՛՛:

  • Կիսվել: