Կիևը տարեկան ավելի քան 65 միլիարդ դոլարի կարիք ունի ՌԴ-ի ռազմական ագրեսիային դիմակայելու համար. Զելենսկի
Կիևը տարեկան ավելի քան 65 միլիարդ դոլարի կարիք ունի Ռուսաստանի ռազմական ագրեսիային դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան պետք է հաղթահարի 40 միլիարդ դոլարի դեֆիցիտը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար ներկայումս անհրաժեշտ է տարեկան 25 միլիարդ դոլար։ Դա արդեն 65 միլիարդ դոլար է բոլոր ծախսերը փակելու համար»:
Զելենսկիի խոսքով՝ ինքն այս հարցը քննարկել է Կիևի արևմտյան դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ:
Նա ասել է, որ մասնավորապես ուկրաինացի զինվորների աշխատավարձերը պետք է արտասահմանից վճարվեն, քանի որ նրանք «օգնում են ապահովել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը»։


