երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը. Կուլեբա

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը՛՛:

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ եթե իրավիճակը սրվի, Կիևը պատասխան հարված կհասցնի։

՛՛Իրական խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ իրական և բովանդակալից բանակցություններ վարել՛՛,-հավելել է Կուլեբան:

  • Կիսվել: