շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը լքել է երկիրը

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարը լքել է երկիրը

Երբեք մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ գիշերվա գողի պես փախչել իմ երկրից։ Այս մասին  Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Կիևից Կրակով ժամանած՝ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Ըստ աղբյուրի՝ նրա հեռանալու պատճառն այն էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունն արգելել էր նախկին դիվանագետներին արտասահման մեկնել։ Կուլեբան ժամանակին իմացել էր այդ հրամանագրի մասին և հասցրել էր լքել երկիրը՝ դրա ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։

«Զելենսկին և նրա շրջապատը չեն ցանկանում, որ մենք արտասահման մեկնենք և խոսենք բաներ, որոնք, նրանց կարծիքով, կարող են հակասել կառավարության գծին։ Չեմ կարծում, թե տառապում եմ հետապնդման մոլուցքով, բայց հաստատ գիտեմ, որ այդ հրամանագիրը նպատակ ունի խոչընդոտել իմ և մի քանի այլ մարդկանց հեռանալը»,-նշել է Կուլեբան:

  • Կիսվել: