Հռոմի պապն անիրատեսական է համարում Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
Հռոմի պապ Լևոն XIV-ը անիրատեսական է անվանել Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, տեղեկացնում է Crux-ը։
Նշվում է, որ նա ասել է, որ կտարբերակեր Սուրբ Աթոռի ձայնը, որը պաշտպանում է խաղաղությունը, և նրա միջնորդի դերը։
«Կարծում եմ՝ մարդիկ լսեցին իմ կոչերը, կոչերը՝ լսելու այս ձայնը՝ քրիստոնյաների և բարի կամքի մարդկանց ձայնը, որ խաղաղությունը միակ ելքն է»,-հավելել է Հռոմի պապը՝ ասելով, որ հակամարտության սկզբից ի վեր Վատիկանը մեծ ջանքեր է գործադրել պահպանելու այնպիսի դիրքորոշում, որը «չի նշանակի կողմ ընտրել, այլ չեզոք մնալ»։
Հռոմի պապը նաև ասել է, որ կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշման մեջ կարելի է գտնել ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։


