երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային` հավաքականի չեմպիոնության առթիվ

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային` հավաքականի չեմպիոնության առթիվ

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան և գործադիր տնօրեն Կամիլ Նովակը պաշտոնական շնորհավորական նամակ են հղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականի չեմպիոնության առթիվ: Այս մասին հայտնում են ՀԲՖ-ից:

Նամակում մասնավորապես ասված է. «Այս փայլուն արդյունքը ձեր երիտասարդ մարզիկների և մարզչական շտաբի կատարած քրտնաջան աշխատանքի, նվիրումի և տաղանդի արտացոլումն է։ Չեմպիոնի կոչումը նվաճելը նշանակալի ձեռքբերում է հայկական բասկետբոլի համար և ապագայի խոստումնալից ազդակ։

Խնդրում ենք մեր ջերմ շնորհավորանքները փոխանցել խաղացողներին, մարզիչներին և պատվիրակության բոլոր անդամներին։ Մաղթում ենք ձեզ շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն զարգացում առաջիկա տարիներին»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց անպարտելի՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում։ Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարի խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի երկու բասկետբոլիստներ՝ Էնթոնի Սարգսյանն ու Էթան Կազանչյանը, իսկ Էնթոնի Սարգսյանը ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP):

  • Կիսվել: