հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կիեւը պատերազմում իր կորուստների թիվ է հրապարակել

Կիեւը պատերազմում իր կորուստների թիվ է հրապարակել

Փետրվարի 24-ից զոհվել է մինչև 13 հազար ուկրաինացի զինծառայող: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մենք ունենք գլխավոր շտաբի պաշտոնական հաշվարկներ, կան պաշտոնական գնահատականներ, որ ասում է Գերագույն գլխավոր հրամանատարը, և դրանք հասնում են 10-ից մինչև 12,5-13 հազար զոհվածների, այսինքն՝ մենք բացահայտ խոսում ենք զոհվածների թվի մասին», ասել է Պոդոլյակն ուկրաինական «24-րդ ալիքի» եթերում։

Այսպես նա արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի խոսքերին այն մասին, որ ուկրաինական բանակի կորուստները կազմում են 100 հազար զինվոր։ Ավելի ուշ այս խոսքերը հանվել են նրա ելույթի ձայնագրությունից։

Ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա, նրա գնահատմամբ, մահացածներն ավելի շատ են, քան ֆոն դեր Լյաենի անվանած 20 հազար զոհերը։

 

  • Կիսվել: