Կիևը միայն Ղրիմի ուղղությամբ տարեսկզբից ի վեր իրականացրել է ավելի քան 70 անօդաչու թռչող սարքով հարձակում. Պատրուշև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Կրասնոդարում Հարավային դաշնային օկրուգի անվտանգությանը նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական ստորաբաժանումներն ընթացիկ տարում անօդաչու թռչող սարքերով ավելի քան 70 հարձակում են իրականացրել Ղրիմի վրա, տեղեկացնում է РАДИО 1-ը։
Ըստ Պատրուշևի՝ 2023 թվականի սկզբից ուկրաինական զինված կազմավորումները Ղրիմի վրա հարձակումներ են իրականացրել առնվազն 70 անգամ՝ անօդաչու սարքերի միջոցով։
Նա հավելել է, որ նախօրեին Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Ղրիմի հյուսիսում որսացել է 2 ինքնաթիռ։