կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիևը չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը. Ուկրաինայի փոխվարչապետ

Կիևը չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը. Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը կարծում է, որ Կիևը չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը:

«Ես հավատում եմ, որ մենք չենք կարող ազատագրել Ղրիմը ռազմական ճանապարհով: Ժամանակակից ռազմավարությունը քաղաքական և դիվանագիտական ուղին է: Այն ներառում է նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հզոր իրավական ճակատը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», - ասել է Ռեզնիկովը։
 
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ղրիմի դեօկուպացիան տեղի է ունենալու արագ և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության համաձայնությամբ:
 
«Դա հաստատ է: Նրանք պարզապես այլ տարբերակ չեն ունենա», - նշել է Ռեզնիկովը:
 
Նա դա բացատրել է նրանով, որ Եվրոպան մտադիր է մինչև 2030 թվականը հրաժարվել բենզինային շարժիչներից, ինչը կազդի Ռուսաստանի նավթային եկամուտների վրա: Փոխվարչապետը հայտարարել է նաև, որ պետք է որոշել Ուկրաինային պատճառված վնասը։ 

  • Կիսվել: