ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրապարակվել են Ղրիմում ռուսական բանակի պահեստում տեղի ունեցած պայթյունների արբանյակային լուսանկարները

Հրապարակվել են Ղրիմում ռուսական բանակի պահեստում տեղի ունեցած պայթյունների արբանյակային լուսանկարները

Ամերիկյան Planet ընկերությունը արբանյակային լուսանկարներ է արել, որոնք ցույց են տալիս Ղրիմի Ջանկոյի մոտակայքում ռուսական զինամթերքի պահեստում պայթյունների հետևանքները, գրում է BBC-ն:

Լուսանկարներն արվել են օգոստոսի 15-ին և 16-ին։ Առաջինի վրա տեսանելի է շենքերի համալիր, երկրորդում՝ նույն տարածքը, որի վերևում երևում են ծխի ամպեր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ պահեստում տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունել իրենց մասնակցությունը միջադեպին, սակայն երեքշաբթի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի բնակիչներին հորդորել է չմոտենալ թերակղզում տեղակայված ռուսական ռազմական օբյեկտներին, քանի որ այնտեղ հնարավոր են պայթյուններ։

  • Կիսվել: