կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պեսկով. Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն ոչնչացնում նրա այցի հեռանկարները

Պեսկով. Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն ոչնչացնում նրա այցի հեռանկարները

Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները չեն ոչնչացնում ռուսաստանյան այցի հաջողության հեռանկարները:

 Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը», - նշել է Պեսկովը` շարունակելով, թե այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ մենք ունեն բավականին զարգացած հարաբերություններ, և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ:
Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։
 
Ըստ Կրեմլի խոսնակի` նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք են թողել»:
 
Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակը սիրիական Իդլիբում Պուտինի և Էրդողանի բանակցությունների հիմնական թեման է լինելու:
 
Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հաջորդ շաբաթ:

  • Կիսվել: