Ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում․ Պեսկով
Ուկրաինական հակամարտությունը՝ իր հիմքում ընկած պատճառներով, բարդ է և չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկեղծ ցանկությունը՝ լուծել բոլոր սուր ճգնաժամերը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ, միայն դրական զգացողություններ է առաջացնում:
«Սակայն երբեմն նման չափազանց շտապողականությունը, իհարկե, կտրուկ հակասում է իրականությանը, քանի որ ուկրաինականի նման հակամարտություն՝ իր հիմքում ընկած պատճառներով, այնքան բարդ է, որ չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում»,-նշել է Պեսկովը:


