շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Խոշոր շուրջկալ ոստիկանության կողմից՝ Մոսկվայի մետրոյում․ ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Խոշոր շուրջկալ ոստիկանության կողմից՝ Մոսկվայի մետրոյում․ ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա քաղաքացու, որոնք Ռուսաստանում գտնվել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության միգրացիոն ծառայությանը, տեղեկացնում է Կոմերսանտը:

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որից հետո նախատեսվում է նրանց արտաքսել երկրից:

Գործողության ընթացքում իրավապահները կիրառել են հատուկ համակարգ, որը նախատեսված է միգրացիոն օրենսդրությունը խախտողների բացահայտման համար։

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից՝ նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են մետրոյում, օդանավակայաններում, գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում և այլ օբյեկտներում։

«Մոսկվայի մետրոպոլիտենի տարածքում անցկացված փորձը ցույց տվեց իր արդյունավետությունը»,-ասված է միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: