երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խոշոր երկրաշարժ Թուրքիայում. կան կորուստներ (լուսանկարներ)

Խոշոր երկրաշարժ Թուրքիայում. կան կորուստներ (լուսանկարներ)

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում, գրում է Ermenihaber.am-ը։

Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն շուրջ 5 տուն է փլուզվել, որոշ տներում էլ ճաքեր են առաջացել։ 

Այս երկրաշարժին հաջորդող մեկ ժամվա ընթացքում շուրջ 9-ը հետցնցում է գրանցվել։ 

 

 

 

  • Կիսվել: