Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում կողմերը քննարկել և ստորագրել են կազմակերպության որոշումները առանցքային հարցերի վերաբերյալ:
Ստորագրվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագրի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման 2026 թվականի ծրագրի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման կազմակերպման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մասին ծրագրերը։