շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջրհեղեղից հետո Պակիստանում տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդացել են մալարիայով և դենգե տենդով

Ջրհեղեղից հետո Պակիստանում տասնյակ հազարավոր մարդիկ հիվանդացել են մալարիայով և դենգե տենդով

Պակիստանում աղետալի ջրհեղեղից հետո տասնյակ հազարավոր բնակիչներ վարակվել են ջրի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններով՝ մալարիայով, դենգե տենդով և մաշկային հիվանդություններով: Դրանց համար առավել խոցելի են կանայք ու երեխաները: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալները:

Ըստ կառավարության հաշվետվության՝ մալարիայի 588 դեպք է հաստատվել, մաշկի ախտահարումների ավելի քան 20 հազար դեպք:

Բացի դրանից՝ տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունից հայտնել են 1508 զոհերի մասին, այդ թվում՝ 536 երեխա և 308 կին: Նշվում է, որ հարյուր հազարավոր փախստականներ օթևանի, սննդի, մաքուր խմելու ջրի, սանիտարական հարմարությունների և դեղորայքի սուր կարիք ունեն։

  • Կիսվել: