Աֆղանստանի ու Պակիստանի միջև հակամարտությունը կրկին սրվել է
Աֆղանստանի ու Պակիստանի միջև հակամարտությունը կրկին սրվել է։
Մասնավորապես՝ Պակիստանն անցկացնում է «Ցասում՝ ճշմարտության համար» ռազմական գործողությունը՝ ավիահարվածներ հասցնելով Աֆղանստանում գտնվող զինյալ խմբավորումների թիրախներին:
Իր հերթին աֆղանական կողմը Պակիստանին մեղադրում է քաղաքացիական օբյեկտների ու անձանց դեմ ագրեսիայի համար, մինչդեռ Պակիստանը պնդում է, որ հարվածները կետային են և ուղղված են բացառապես ահաբեկիչների դեմ:
Նշենք, որ հարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:
Թալիբների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով պատասխան հարվածներ է հասցրել Պակիստանի ռազմական օբյեկտներին, վնասել զինամթերքի պահեստներն ու զորանոցները:
Հիշեցնենք, որ երկրների միջև լարվածությունը սկսվել է փետրվարի վերջին, երբ Պակիստանը բաց պատերազմ հայտարարեց «Թալիբանին»՝ աֆղանական զինված խմբավորումների հարձակումներից հետո:


