հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին թեժ մարտեր են սկսվել

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին թեժ մարտեր են սկսվել

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Թալիբան»-ի ուժերը մի քանի ուղղություններով հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա, ինչի հետևանքով Պակիստանի զինվորականները նահանջել են որոշ շրջաններում։

Այս պահին Թալիբանը զորքեր է տեղափոխում Պակիստանի հետ սահման, որտեղ սկսվել են թեժ մարտերը։

Հաղորդվում է նաև, որ այժմ ինտենսիվ բախումներ են պակիստանյան զորքերի և Թալիբան աֆղան զինյալների միջև: Երկու կողմերն էլ օգտագործում են հրետանի, գնդակոծվում են մարտական դիրքերը։

Վերջին տվյալներով՝ զոհվել են 2 պակիստանցի զինվոր և Թալիբանի 5 զինյալ։ Օդ են բարձրացել Պակիստանյան մարտական ինքնաթիռները։

Իրավիճակը ծայրահեղ լարված է:

Թարմացում. Աֆղանական օդուժը հարվածել է պակիստանյան Լահոր քաղաքին, կա 5 զոհ։

Տեսանյութերը՝ այստեղ և այստեղ:

  • Կիսվել: