Աֆղանստանն ու Պակիստանը հարվածներ են հասցրել միմյանց
Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան իրենց տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի խոսնակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Սկսվել են Աֆղանստանի արևելյան նահանգներում Պակիստանի ուժերի դեմ Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան հարձակումները։ Մինչ օրս գրավվել է թշնամու երեք դիրք»:
Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի երկու նահանգների բնակավայրերին, որի հետևանքով զոհվել, վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Տեսանյութը՝ այստեղ:


