երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիայի իշխող կուսակցության առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով

Իտալիայի իշխող կուսակցության առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով

Այսօր Իտալիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ Լացիո մարզի նահանգապետ Նիկոլա Ձինգարետին ասել է, որ կորոնվիրուսի ախտորոշման իր թեստը դրական արդյունք է ցույց տվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա իր թվիթերյան էջում գրել է. «Բժիշկներն ինձ ասացին, որ ինձ մոտ COVID-19 կա»,- Քաղաքական գործիչը հավելել է, որ իրեն լավ է զգում, սակայն առաջիկա մի քանի օրերին ստիպված կլինի տանն անցկացնել:

Ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր էին հանձնել Լոմբարդիայի մարզային խորհրդի բոլոր անդամները, որտեղ հայտնաբերվել էր խորհրդականներից մեկի, ինչպես նաեւ նահանգապետի օգնական Ատիլիո Ֆոնտանայի վարակված լինելու փաստը:

Իտալիայում վարակվածների թվում են նաեւ երկու քաղաքապետեր:

  • Կիսվել: