ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Իտալիայի վարչապետ Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ

Իտալիայի վարչապետ Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ նախարարների կաբինետը գլխավորած առաջին կնոջ կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին առանց ճգնաժամերի գտնվելու տևողությամբ, տեղեկացնում է ANSA գործակալությունը՝ հավելելով, որ այն գերազանցել է Սիլվիո Բերլուսկոնիի թվով երկրորդ կառավարության նախորդ ձեռքբերումը (1,412 օր), սակայն ինքը՝ Մելոնին, դեռևս չի գերազանցել իր նախորդին, ով ժամանակին նրան դուրս բերեց քաղաքական ուղեծիր:

Նշվում է, որ Մելոնին, ով գլխավորում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, դաշնակից «Առաջ, Իտալիա» և «Լիգա» կուսակցությունների աջակցությամբ, հույս ունի վերընտրվել:

Ներկայիս կառավարությունն իր աշխատանքի արդյունքները լիովին բավարար է համարում, հատկապես աշխարհաքաղաքական ճգնաժամերի՝ Ուկրաինայի հակամարտության և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ամենաբարդ պայմաններում, էներգակիրների թանկացման, աճող գնաճի և բավականին համեստ բյուջետային հնարավորությունների ֆոնին:

Ընդդիմությունը մեղադրում է իշխող կոալիցիային նրանում, որ նա չի կատարել նախընտրական խոստումներից և ոչ մեկը և չի իրականացրել և ոչ մի բարեփոխում: Բացի այդ, Մելոնիի կառավարությունը պարտվել է արդարադատության բարեփոխման հարցով հանրաքվեում: Սակայն դա չի խարխլել Մելոնիի իշխող կուսակցության վարկանիշը, որը մնում է 30%-ից փոքր-ինչ ցածր մակարդակի վրա: Մի փոքր ավելի վատ է վարկանիշների վիճակը դաշնակիցների՝ «Լիգայի» և «Առաջ, Իտալիայի» մոտ, որոնք չեն գերազանցում 9-10%-ը:

  • Կիսվել: