Իսրայելը կրկին հարվածել է Լիբանանին
Իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Տիր շրջանին։ Այս մասին հայտնել են Լիբանանի առողջապահության նախարարությանը կից Արտակարգ իրավիճակների կենտրոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Բուրջ Ռահալ բնակավայրում (Տիր շրջան) մեքենայի ուղղությամբ իսրայելական ավիահարվածից մեկ քաղաքացի զոհվել, մեկ այլ քաղաքացի վիրավորվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


