երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ այցից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կմնա ԱՄՆ-ի «անփոխարինելի և ուժեղ» դաշնակիցը Մերձավոր Արևելքում՝ անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքներով ով կփոխարինի նախագահ Ջո Բայդենին։

Նեթանյահուն ասել է, որ շնորհակալություն կհայտնի Բայդենին այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար իր ողջ կարիերայի ընթացքում, և նրա հետ կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը, պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ջախջախումը և տարածաշրջանում Իրանին և նրա աջակցությունը վայելող խմբավորումներին դիմակայելը:

Հաղորդվում է նաև, որ հուլիսի 23-ին նախատեսված է Նեթանյահուի հանդիպումը Բայդենի հետ, եթե վերջինս ապաքինված լինի քովիդից, իսկ հուլիսի 24-ին նախատեսված է Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում։

 

  • Կիսվել: