շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում վերջին երկու օրում 12 զոհ կա

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում վերջին երկու օրում 12 զոհ կա

Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով վերջին երկու օրում 120 պաղեստինցի է զոհվել, կա ավելի քան 200 վիրավոր: Այս մասին ասված է Գազայի Առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 120 մարդ է զոհվել, ևս 205-ը՝ վիրավորվել», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ զոհվել է 44 176 պաղեստինցի, վիրավորվել՝ 104 473-ը։

 

  • Կիսվել: