երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իսրայելի դատարանը կարգադրել է ավարտել համընդհանուր գործադուլը

Իսրայելի դատարանը կարգադրել է ավարտել համընդհանուր գործադուլը

Իսրայելի դատարանը կարգադել է, որ սեպտեմբերի 2-ին երկրում հայտարարված համընդհանուր գործադուլը դադարեցվի տեղի ժամանակով ժամը 14:30-ին։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Իսրայելի աշխատավորների համընդհանուր կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրենք «հարգում են օրենքը» և կդադարեցնեն գործադուլը, ինչպես կարգադրել է դատարանը։ Մինչ այդ կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել էր, որ գործադուլը կավարտվի ժամը 18:00-ին։

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, արհմիությունը բանակցություններ է վարում ավիացիոն իշխանությունների հետ, որպեսզի նրանք ընդլայնեն գործադուլը և սահմանափակեն օդանավակայանի գործունեությունը։

Գործադուլի առիթ է դարձել այն, որ Իսրայելի պաշտպանության բանակն օգոստոսի 31-ին Գազայի հատվածում ևս վեց պատանդի մարմին էր գտել։ Սեպտեմբերի 1-ին Երուսաղեմում, Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում ցույցեր էին տեղի ունեցել, որոնց, ըստ Reuters-ի, մասնակցել է շուրջ 500 000 մարդ։ Ցուցարարները պահանջում էին, որ իշխանություններն ավելի շատ բան անեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար։ 

Ըստ լրատվամիջոցների՝ 29 ցուցարար ձերբակալվել է։

 

  • Կիսվել: