Մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը. Իսրայելի ՊԲ խոսնակ
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ ՛՛ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության զինված կազմավորումների պաշտպանական գիծը։
՛՛Ցամաքային գործողությունն առաջ է գնում նախատեսված ծրագրին համապատասխան։ Մեր զորքերը գտնվում են Գազայի հատվածի հյուսիսային մասում։ Հետախուզության և օդային, ծովային և ցամաքային համակարգված հարվածների շնորհիվ մեր ուժերը Գազայի հատվածի հյուսիսում ճեղքել են ՀԱՄԱՍ-ի պաշտպանության առաջնային գիծը՛՛:,-նշել է Հագարին: