Իրենք են մեռնում, մեզ են ուզում թաղել. Պուտինը՝ Արևմուտքի հռետորաբանության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, թե ինչպես են Արևմուտքում անընդհատ խոսում ինչ-որ խնդիրների և Ռուսաստանի առաջիկա «ռազմավարական պարտության» մասին:
Նա նշել է, որ Արևմուտքում վախեցնում են Մոսկվայի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակման փորձերով:
«Որտե՞ղ է տրամաբանությունը»,- ասել է նա և հիշեցրել, որ 2024 թվականին Ռուսաստանում տնտեսական աճը կազմել է 4,3 տոկոս, 2023 թվականին՝ 4,1:
«Իրենք են մեռնում, մեզ են ուզում թաղել»,-Արևմուտքի հռետորաբանության մասին ասել է Պուտինը: