երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրաքում հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Իրաքում հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Հրթիռակոծության է  ենթարկվել Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան, տեղեկացնում է Al Hadath-ը։

Ինչպես հաղորդվում է՝ երեք ուժեղ պայթյուն է լսվել ամերիկյան ռազմական օբյեկտներից մեկում։ Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նշենք, որ ավելի վաղ Իրաքի իսլամական դիմադրության շարժմանը պատկանող շիա զինված խմբավորումները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր էին կիրառել՝ Էրբիլի օդանավակայանում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցիայի բազայի վրա հարձակվելու համար։ Ինչպես հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, հարձակման հետևանքով վիրավորվել է երեք ամերիկացի զինվորական, նրանցից մեկի վիճակը ծանր է։

 

  • Կիսվել: