չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանում սուգ է հայտարարվել Քերմանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Իրանում սուգ է հայտարարվել Քերմանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Իրանում հինգշաբթի օրը սգո օր է հայտարարվել՝ կապված Քերմանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետ, որոնք, վերջին տվյալներով, 103 մարդու կյանք են խլել, հաղորդում են ԶԼՄ-ները։

Իրանի դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի-Էջեին ցավակցություն է հայտնել Քերմանի գերեզմանատուն՝  Քասեմ Սուլեյմանիի գերեզմանին այցելելու ճանապարհին  մի շարք ուխտավորների զոհվելու կապակցությամբ և ընդգծել, որ անկասկած, այս վշտալի հանցագործությունը  ծրագրողներն ու հեղինակները  կպատժվեն։

 «Մեր մի խումբ թանկագին մարդկանց տխուր և դառը մահը Քերմանի գերեզմանատան ճանապարհին Քասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին, որը կատարվել է վարձու ահաբեկիչների կողմից, վշտացրեց մեր սրտերը և կրկին բացահայտեց Իսլամական Իրանի ժողովրդի թշնամիների դաժանությունն ու չարությունը։ Անսիրտ ահաբեկիչները, որոնք ամբարտավանների կամակատարներն են, պարտվելուց և երկիրը տարբեր դավադրություններով ապակայունացնելու փորձերի ձախողումից հետո, իրենց բոլոր ջանքերն ուղղել են իսլամական Իրանի կրոնավոր մարդկանցից վրեժ լուծելու համար. այս կարծրասիրտ ու մարդասպան վարպետները, որոնք ատում և չարանում են Հաջ Քասեմի ու դիմադրության առանցքի մարտիկների վրա և նույնիսկ վախենում են նրա մահվան տարելիցին արարողության անցկացումից, պետք է իմանան, որ մեր ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր սուրբ իդեալներից և լուսավոր ուղու և նահատակների ճանապարհի և սիրելի Քասեմի հանդեպ սիրուց այս զոհաբերական գործողությունների պատճառով»,- ասված է Մոհսենի-Էջեիի ուղերձում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: