հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացին մահացել են

Իրանում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացին մահացել են

Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված քաղաքացինեը մահացել են։ Նրանք Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ չեն հաղորդակցվել։  Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով ազգային հանձնաժողովի անդամ Մասուդ Մարդանին։

«Առողջապահության նախարարությունում ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման հարցով հանձնաժողովն այժմ պարզում է Կումում վարակվածներին կորոնավիրուսի փոխանցման ճանապարհը»,- ասել է նա և հավելել, որ հնարավոր է, որ հիվանդությունը նրանց է փոխանցվել քաղաքի զբոսաշրջիկներից մեկից, որը Իրան է եկել հարևան պետություններից մեկից: Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտնել է, որ վարակի փոխանցման վայրը հաստատել չեն կարող։ 

  • Կիսվել: