հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի գրասենյակ է ստեղծվել

Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի գրասենյակ է ստեղծվել

Իրանի կառավարությունը «կորոնավիրուսի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման գրասենյակ է բացել», տեղեկացրել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը:

 
Նա ասել է. «Նախագահի հրամանով առողջապահության նախարարությունում գրասենյակ է բացվել` կորոնավիրուսների դեմ պայքարի եւ դրա կանխարգելման համար»,- գրել է Ռաբիեյը Twitter-ի իր էջին: «Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` այս խնդիրը լուծելու համար»:
 
Ռաբիեյը նաեւ «ավելի համապարփակ գործողությունների» եւ «բոլոր քաղաքացիներին համագործակցության» կոչ է արել երկրում կորոնավիրուսների դեմ պայքարում:
 
Նախօրեին Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից 2 մարդ էր մահացել, այսօր հայտնի էր դարձել երեք նոր դեպքի մասին:
 
Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկել է «Մեղրի» անցակետում ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:  

  • Կիսվել: