կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Լրագրողների հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները: 

ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնն Իրանի դեպքում կկրկնի՞ վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին: Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին. նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարքի հասնել:

  • Կիսվել: