երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ծառուկյանն ու Նուրմագոմեդովը ներկա են եղել Սուպերկլասիկոյին

Ծառուկյանն ու Նուրմագոմեդովը ներկա են եղել Սուպերկլասիկոյին

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) և UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա են եղել Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղին։

Ծառուկյանը հրապարակել է Նուրմագոմեդովի հետ համատեղ լուսանկար՝ մակագրելով. «Կարևոր չէ՝ վանդակում ես, թե դաշտում՝ մրցակցությունը երբեք չի ավարտվում։ «Բարսելոնան» դեռ կվերադարձնի պարտքը։ Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, Խաբիբ Նուրմագոմեդով»։

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է 2։1 հաշվով՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ։

  • Կիսվել: