Իրանի մեջլիսը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը
Իրանի մեջլիսը՝ խորհրդարանը, դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է Մեջլիսի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Աբասին ասել է. «Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով: