Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել. Իսրայելի ԳՇ պետ
Չնայած ֆենոմենալ նվաճումներին՝ մենք պետք է անսասան մնանք: Մեր առջև շատ մարտահրավերներ կան: Մենք պետք է կենտրոնացած լինենք, դափնիների վրա հանգստանալու ժամանակ չկա: Այս մասին Իրանի հետ հրադադարի ֆոնին հայտարարել է Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն, տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք կարևոր գլուխ ենք ավարտել, բայց Իրանի դեմ արշավը դեռ չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ, որը կհիմնվի ներկայիս գործողության նվաճումների վրա։ Մենք տարներով հետ ենք տարել Իրանի միջուկային ծրագիրը, և նույնը վերաբերում է նաև նրա հրթիռային ծրագրին։ Այժմ ուշադրությունը կրկին Գազայի, պատանդներին տուն վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը տապալելու վրա է»: