Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ալիևի հետ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ նախանշված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում՝ փոխանցում է Irna գործակալությունը:
Այսօր Բաքվում կայացել է Զարիֆի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Կողմերի միջև խորհրդակցություններ ու մտքերի փոխանակում են տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների ամենակարևոր խնդիրների մասին:
Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի մեր երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: