Իրանի առողջապահության նախարարի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի առողջապահության նախարարի տեղակալը նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:
Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Առողջապահության նախարարի տեղակալ, բժիշկ Հարիրիչի կորոնավիրուսի թեստերը, որը վերջին օրերի ընթացքում պայքարում էր կորոնավիրուսի դեմ, դրական են»,- այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Վահաբզադեն:
Նախօրեին Հարիրիչի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի մասնակցությամբ տեղի էր ունեցել մամուլի ասուլիս: