Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Արևմուտքի հայտարարությունները «Ֆաթթահ» հրթիռի շնորհանդեսի մասին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Արևմուտքի մի շարք երկրների հայտարարությունները «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռի շնորհանդեսի վերաբերյալ և ընդգծել, որ իրենց հրթիռային գործունեությունը պաշտպանական բնույթ է կրում և օրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից: Տեղեկությունը հայտնում է ԻրանիԱԳՆ-ն։
ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է, որ արտահայտվող երկրները «երկար փորձ ունեն տարբեր ոլորտներում իրենց միջազգային համաձայնագրերի խախտման, այդ թվում՝ միջուկային փորձարկումների, միջուկային հրթիռների չտարածման և չտեղակայման ոլորտներում և ապակառուցողական դերակատարություն ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերում», ուստի «իրավունք չունեն խոսել Իրանի օրինական (զարգացող) պաշտպանական ներուժի մասին»:
Fars գործակալության տվյալներով՝ երեկ ներկայացված «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռն ունի 1,4 հազար կիլոմետր հեռահարություն և կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով ու ոչնչացնել դրանք: