Իրանցիների դիմադրությունը ստիպել է ԱՄՆ-ին՝ ձգտել Իրանի հետ բանակցությունների հասնելուն. Ռոհանի
Իրանի հետ բանակցություններ վարելու համար ԱՄՆ-ի մասնավոր հայտերը հակասում են այն հայտարարություններին, որոնք ամերիկացիները հրապարակայնորեն անում են, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Mehr-ը։
Ըստ նրա՝ այսօր իրանական ժողովրդի դիմադրությունը ԱՄՆ պաշտոնատար անձանց ստիպել է ձգտել Իրանի հետ բանակցությունների հասնելուն։
Իրանը բազմիցս մերժել է բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի մասնակցի բանակցությունների, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերադարձել միջուկային համաձայնագրին եւ չի հանել միակողմանի պատժամիջոցները։
Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ եթե Վաշինգտոնը կատարի այդ պայմանները, ապա ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր կլինեն «5+1»-ի (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) շրջանակներում: