շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ինչից է կախված Հորմուզի նեղուցի բացումը՝ ըստ ԻՀՊԿ-ի

Ինչից է կախված Հորմուզի նեղուցի բացումը՝ ըստ ԻՀՊԿ-ի

Հորմուզի նեղուցի բացումը կախված է ԱՄՆ-ի կողմից Իրանի պայմանների կատարումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նեղուցի բացումը հնարավոր է միայն ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջ քաշած պայմանների ամբողջական ընդունման և տարածաշրջանային բանակցություններին միջամտելուց հրաժարվելու դեպքում։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անշուշտ, կբացվի»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ նավարկության վերսկսման մասին քննարկվող համաձայնագրի շրջանակներում:

  • Կիսվել: