ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իլհամ Ալիևը Մեծամորի ԱԷԿ-ն անվանել է «սպառնալիք» ամբողջ տարածաշրջանի համար

Իլհամ Ալիևը Մեծամորի ԱԷԿ-ն անվանել է «սպառնալիք» ամբողջ տարածաշրջանի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ն անվանել է «սպառնալիք» ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ 

Ալիևն ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանի գործունեությունը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։ 

Ալիևը նաև նշել է, որ մտահոգիչ է Մեծամորի ատոմակայանի միջուկային որոշ նյութերի անօրինական առևտուրը։

  • Կիսվել: