չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ի՞նչ սահմանափակումներ կկիրռավեն Վրաստանում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը

Ի՞նչ սահմանափակումներ կկիրռավեն Վրաստանում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդն այսօրվա նիստում որոշեց մի քանի սահմանափակումներ մտցնել, որոնք կգործեն երեք շաբաթվա ընթացքում: «Ինչպես գիտեք, ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարդ է ՝ հիմնականում նոր շտամների՝ դելտայի լայն շրջանառության պատճառով, գրում է akhaltskha.net-ը:

Ելնելով համաճարակաբանական ցուցանիշի և միտումների վերլուծությունից Համակարգող խորհուրդը, չնայած օգոստոսին իմունականխարգելման գործընթացի ակտիվացմանը, այնուամենայնիվ անհրաժեշտ համարեց որոշակի սահմանափակումներ մտցնել:

Համակարգող խորհրդի որոշման համաձայն ՝ օգոստոսի 14 -ից սեպտեմբերի 4 -ը ժամանակահատվածում ՝ 3 շաբաթվա ընթացքում կգործեն հետևյալ սահմանափակումները.

• Քաղաքային երթևեկությունը կսահմանափակվի:

Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա.

• Ամբողջովին սահմանափակվում է փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգները և սպորտային մրցումները •Մանկական ժամանցային կենտրոնները փակ կլինեն

• Սննդի կետերի կգործեն մինչև ժամը 23:00-ն ՝ժամը 00: 00 -ի փոխարեն

• Պետական ​​գերատեսչություններին հանձնարարվում է աշխատողներին հնարավորության սահմանաերում տեղափոխել հեռավոր աշխատանքի և խորհուրդը նմանատիպ առաջարկություն է տալիս մասնավոր գործատուներին նույնպես.

• Զվորական բժիշկներից կազմված բրիգադները կներգրավվեն պատվաստման գործընթացում `առավելագույնի հասցնելու և պատվաստման հասանելիությունը բարձրացնելու համար. Քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունն կապահովի բնակչությանը հասնել պատվաստման օբյեկտներ.

• Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ

• Հնարավորինս կխստացվի վերահսկողությունը գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ, ներառյալ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհանգիսները և այլն: Հիշեցնենք, որ նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում `ենթակա են փակման:

•Միևնույն ժամանակ, Համակարգող խորհրդի այսօրվա նիստում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խորհուրդ տվեց, որ սեպտեմբերից սննդի օբյեկտների , առողջարանների, ֆիթնես կենտրոնների և նմանատիպ հաստատություններ մուտքը թույլատրվի միայն մեկ դոզայով կամ ամբողջական կուրսով պատվաստված անձանց և կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ կամ վերջին 24 ժամվա ընթացքում արագ հակագենի թեստի բացասական պատասխանով տեղեկանք ներկայացնողներին: Խորհուրդը կքննարկի հարցը, իսկ հանրությունը կտեղեկացվի ընդունված որոշումների մասին », – ասել է Գիորգի Ջիբրաձեն:

  • Կիսվել: