երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հյուսիսային Կովկասից փախստականներին Եվրոպայից ՌԴ վերադառնալիս խոշտանգումներ են սպառնում. Amnesty International

Հյուսիսային Կովկասից փախստականներին Եվրոպայից ՌԴ վերադառնալիս խոշտանգումներ են սպառնում. Amnesty International

Եվրոպական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Հյուսիսային Կովկասից փախստականներին և ապաստան հայցողներին վերադարձնել Ռուսաստան, որտեղ նրանք սպառնում են խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ ձևերը և նրանց կարող են ստիպել մասնակցել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային, ասում է Amnesty International-ը:

«Եվրոպա. անվերադարձ կետ» բրիֆինգը հաղորդում է, որ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի և այլ երկրների իշխանություններն արտահանձնել են կամ փորձել են արտաքսել ապաստան հայցողներին՝ դրանով իսկ զրկելով միջազգային պաշտպանության իրավունքից այն մարդկանց, ովքեր, փախչելով Հյուսիսային Կովկասի հետապնդումներից՝ փորձել են ապաստան ստանալ եվրոպական երկրներում։ Իրենց կրոնական և էթնիկ պատկանելության պատճառով՝ չեչեններ, դաղստանցիներ, ինգուշներ և այլ էթնիկ խմբեր, հիմնականում մուսուլմաններ՝ ամբողջ համայնքներ, հայտարարվել են «վտանգավոր ծայրահեղականներ», որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար՝ իբր արդարացնելով նրանց վերադարձը տարածաշրջան, որտեղ նրանց իրավունքներն իրական սպառնալիքի տակ են:

«Վրդովեցուցիչ է, որ չնայած այն պնդումներին, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի հետ դատական ​​համագործակցությունը  սառեցված է, եվրոպական մի քանի երկրներ սպառնում են Հյուսիսային Կովկասում հալածանքներից փախած մարդկանց հետ ուղարկել այնտեղ, որտեղ նրանց հետապնդում էին: Եվրոպական երկրները պետք է գիտակցեն, որ այս տարածաշրջանից շատ մարդիկ վերադառնալուց հետո, կարող են ձերբակալվել կամ առևանգվել խոշտանգվել կամ այլ կերպ դաժան վերաբերմունքի ենթարկվել կամ նրանց կարող են ստիպել ակտիվ ծառայության անցնել», - ասել է Amnesty International-ի Եվրոպայի տնօրեն Նիլս Մույժնիեկսը:

Մարդու իրավունքների վիճակը Հյուսիսային Կովկասում, հատկապես Չեչնիայում, սարսափելի է։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանում մարդու իրավունքների առանց այն էլ վատ վիճակը զգալիորեն վատթարացել է։

Հյուսիսային Կովկասի բնիկներից շատերին, ովքեր փախել են իրենց հայրենիքում տիրող աղետալի իրավիճակի պատճառով, այժմ վտարման, արտահանձնման կամ արտաքսման են ենթարկվում եվրոպական երկրներից, ինչը չվերադարձման սկզբունքի խախտում է։ Մարդկանց Ռուսաստան վերադարձնելու կառավարության սպառնալիքները գալիս են Հյուսիսային Կովկասի՝ հիմանականում մուսուլման բնակիչների նկատմամբ Եվրոպայում տարածված խտրականության և խարանման ֆոնին։ Այս սպառնալիքներն էլ ավելի լուրջ են դարձել Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունից և Հորդանան գետի Արևմտյան ափում ավելի ու ավելի դաժան հարձակումներից, ձերբակալություններից և սպանություններից հետո։ 

Արգելքը՝ մարդկանց վերադարձնել այնտեղ, որտեղ նրանք խոշտանգումների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի վտանգի տակ են գտնվում, բացարձակ է և թույլ չի տալիս բացառություններ, այդ թվում՝ ազգային անվտանգության նկատառումներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: