հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Եթե Մայր Աթոռը պղծած Կտրիճն ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար․ Փաշինյան

Եթե Մայր Աթոռը պղծած Կտրիճն ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար․ Փաշինյան

Կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։

Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»,-գրել է նա։

Նշենք՝ մինչև դա վարչապետը գրել էր․ «Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»։

  • Կիսվել: