հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ

Հութիները վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ

Եմենի հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը, տեղեկացնում է Al Jazeera-ն՝ նշելով, որշ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:

Al Jazeera գործակալությունը, հղում անելով հութիներին մոտ կանգնած աղբյուրների, նշել է, որ  Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:

Իր հերթին  AFP գործակալությունը  գրել է, որ ականատեսները հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:

Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:

Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:

Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը:

  • Կիսվել: