շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Հութիները հայտարարել են Իսրայելի Ռամաթ Դավիդի ավիաբազան հրթիռակոծելու մասին

Հութիները հայտարարել են Իսրայելի Ռամաթ Դավիդի ավիաբազան հրթիռակոծելու մասին

Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտնել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ռազմական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին։

Հութիների ԶՈւ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, որը հասել է իր նշանակետին։ Թշնամու ՀՕՊ համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը»:

Նշենք, որ հութիները վերսկսել են Իսրայելի ռմբակոծությունը մարտից, երբ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը դադարեցվեց, և Իսրայելն արգելեց մարդասիրական օգնության մուտքը տարածք։

  • Կիսվել: