կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հստակ ժամկետ կա. Իրանի դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Հստակ ժամկետ կա. Իրանի դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (խմբ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) նոր հանդիպման օրը որոշված է։ 

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ լինելու է Թուրքիան։ 

3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։   

 

  • Կիսվել: