երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հռոմում կայծակը վնասել է Կոնստանտինի կամարը

Հռոմում կայծակը վնասել է Կոնստանտինի կամարը

Կոնստանտինի կամարը, որը գտնվում է Կոլիզեումի կողքին, վնասվել է ուժեղ փոթորկից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

Կոլիզեումի հնագիտական այգում հաստատել են, որ հուշարձանը վնասվել է կայծակից։

Հաղթակամարը կառուցվել է մ.թ. 4-րդ դարում, ի պատիվ Կոնստանտինի՝ Հռոմի առաջին կայսեր հաղթանակի հակառակորդի՝ Մաքսենիոսի դեմ։

Կամարն ունի մոտ 25 մետր բարձրություն եւ գտնվում է նույն հետիոտն գոտում, որտեղ Կոլիզեումն է՝ գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրը։

«Կայծակը հարվածել է կամարին հենց այստեղ, իսկ հետո հարվածել է անկյունով, եւ մենք տեսանք, թե ինչպես դա պոկվեց ու ընկավ», Reuters-ին պատմել է զբոսաշրջիկը։

«Բոլոր ընկած բեկորները հավաքվել են։ Վնասի գնահատումն սկսվել է եւ կշարունակվի վաղը»,- տեղեկացրել են հնավայրում։

Կամարը վնասվել է հարավային կողմից, որտեղ երկու տարի առաջ սկսվել էին կոնսերվացման նախատեսված աշխատանքները, որոնք այժմ ուղղված են նաեւ այս վնասվաքծի վերացմանը, ավելացրել են այստեղ։ Վթարը տեղի է ունեցել ուժեղ ամպրոպի ժամանակ, որը կոտրել է ծառեր, հեղեղել Իտալիայի մայրաքաղաքի մի քանի փողոցներ։

Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը տեղեկացրել է, որ մեկ ժամից էլ պակաս ժամանակում Հռոմի կենտրոնում տեղացել է 60 միլիմետր անձրեւ, ինչը հավասար է մեկ ամսվա նորմին, որը սովորաբար տեղի է ունենում աշնան սեզոնին։

  • Կիսվել: